Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ալերգոլոգիա

Սեզոնային ալերգիայի դեմ պայքարի 5 միջոց. news.am

Սեզոնային ալերգիայի դեմ պայքարի 5 միջոց. news.am

Քլիվլենդի կլինիկայի մասնագետները սեզոնային ալերգիայի դեմ պայքարի հետեւյալ միջոցներն են առաջարկում

 

Օդի խոնավացուցիչ

Այս սարքավորումը կարող է նկատելիորեն բարելավել Ձեր կյանքը՝ տան օդն ավելի խոնավ դարձնելով: Մասնագետները խորհուրդ են տալիս սարքավորումն օգտագործել դրա հզորության 30 կամ 50 տոկոսով եւ անպայման ֆիլտրած ջուր օգտագործել:

 

Վաղ բուժում

Մասնագետների խոսքով՝ ալերգիայի բուժման լավագույն ժամանակը գարունն է՝ վաղ գարունը, քանի որ այն ժամանակ, երբ ծառերը կսկսեն ծաղկել, ալերգիան եւս ակտիվանում է:

 

Ասթմա, այլ ոչ ՝ալերգիա

 

Ծաղիկների փոշին կարող է ո՛չ միայն ալերգիա, այլ նաեւ ասթմա առաջացնել: Ասթմայի ախտանշանները տարբեր են, բայց, բժիշկների խոսքով, եթե Դուք փռշտում եք տաս օր շարունակ, կրծքի հատվածում ցավեր ունեք, օդի պակաս եք զգում, նախընտրելի է դիմել բժշկի:

 

Ճանապարհորդություն

Եթե Դուք ալերգիա ունեք, պետք է պատշաճ կարգով պատրաստվել ճանապարհորդություններին: Պարզեք, ինչ ալերգեններ կան այնտեղ, ուր պատրաստվում եք մեկնել, Ձեզ հետ դեղորայք վերցրեք: Անպայման փակեք հյուրանոցի պատուհանները:

 

Քուն

Թույլ մի տվեք ալերգիային խանգարել Ձեր քունը: Համոզվեք, որ Ձեր անկողինը մաքուր է եւ ալերգեններ չի պարունակում: Ազատվեք տան գորգերից:

 

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. zdorovieinfo.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ